ԴԱՅՄԵՔՍ-ի փիլիսոփայությունը
ԴԱՅՄԵՔՍ ընկերության գործունեության հիմքում ընկած է առաջատար լինելու ձգտումը և յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջներին ուշադրություն դարձնելը սուրհանդակային ծառայություն մատուցելիս:
Մենք ձևավորում ենք սպառման մշակույթ՝ ներմուծելով նոր տեխնոլոգիաներ և հաճախորդի հետ միասին փոխվելով: Ինտելեկտուալ բարձր պոտենցիալը և մշտապես ինովացիոն լուծումներ փնտրելը նպաստում են ընկերության զարգացմանը: Նորին ձգտելը, ճկունությունը, բաց լինելը DIMEX ընկերության կրեդոն է:
Մեր գործունեության մեջ մենք հիմնվում ենք DIMEX-ի արժեքային սկզբունքների վրա.
- Հաճախորդի հետ փոխհարաբերությունների ոլորտում առաջատար լինելը, ծառայությունների այնպիսի համակարգ առաջարկելը, որն ամբողջությամբ բավարարում է հաճախորդի պահանջներին:
- Այնպիսի տեխնոլոգիաների կիրառումը, որը թույլ է տալիս ուշադրության կենտրոնում պահել հաճախորդների պահանջները և միևնույն ժամանակ լինել մաքսիմալ արդյունավետ:
- Զգալ բիզնեսի և հասարակության պահանջները, արձագանքել և օժանդակել:
DIMEX ընկերությունում յուրաքանչյուր աշխատակցի հիմնական առաջնահերթություններից է արագությունը, ուշադրությունը, պատասխանատու և հոգատար վերաբերմունքը հաճախորդի հանդեպ: Ծառայություն մատուցելով՝ մեր ընկերությունը կորպորատիվ պատասխանատվություն է կրում հաճախորդի առջև:
Մենք սոցիալապես պատասխանատու ընկերություն ենք, որն ակտիվ մասնակցում է հասարակության կյանքին: DIMEX-ի պատերից դուրս նույնպես մեր ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում ինտելեկտուալ զարգացած, ստեղծագործ և ակտիվ երիտասարդ սերնդի դաստիարակության հարցին:
DIMEX-ի առաքելությունն է բարձրորակ սուրհանդակային ծառայությունների մատուցումը: