Ընկերության պրոյեկտներ
20-րդ դարի 90-ական թթ. Ռուսաստանում սկսվեց միջազգային տնտեսական կապերի ակտիվ աճի ժամանակաշրջան: Տրանսնացիոնալ ընկերությունների հետ աշխատանքը պահանջում էր միջազգային չափորոշիչներին համապատասխան ծառայություն: Հենց Ռոստովում, որտեղ հարյուրամյակներ շարունակ կուտակվել էր տնտեսական և առևտրային կապերի փորձ, հիմնվելով միջազգային փորձի, սուրհանդակային ընկերությունների աշխատանքի փորձի վրա և հաշվի առնելով ռուսական շուկայի յուրահատկությունը, 1998 թ. հիմնադրվեց DIMEX սուրհանդակային առաքման և բեռնափոխադրման միջազգային բաց ընկերությունը:
DIMEX ընկերության մրցունակ առավելություններից մեկը բեռի կամ փաստաթղթերի առաքումն է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով, ինչը թույլ է տալիս ապահովել օպտիմալ ժամկետ և ծառայությունների մատչելի արժեք:
Տարիներ շարունակ DIMEX-ը գտնվում է բոլոր այն երկրների առաջատար հնգյակում, որտեղ ընկերությունը ներկայացվում է: Սուրհանդակային ծառայությունների շուկայում իր գործունեության ընթացքում DIMEX ընկերությունը գրասենյակների լայն ցանց է ստեղծել Ռուսաստանում և արտերկրում: Այսօր ընկերության սեփական գրասենյակները գտնվում են Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Աբխազիայում և Էստոնիայում: DIMEX-ը ցանց է, բաղկացած ավելի քան 100 սեփական գրասենյակներից և ավելի քան 1000 ներկայացուցչություններից Ռուսաստանի և արտերկրների քաղաքներում:
DIMEX ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում բեռների և փաստաթղթերի սուրհանդակային առաքման ոլորտում` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ծառայություններ :
DIMEX-ի դիրքորոշումը
DIMEX ընկերության գործունեության հիմնական ուղղությունը բեռների և փաստաթղթերի սուրհանդակային առաքումն է դեպի Ռուսաստան, Մաքսային միության երկրներ, աշխարհի բոլոր երկրներ: DIMEX-ը շուկայի առաջատար է առաքման ծառայությունների նոր տեխնոլոգիաների ներմուծման և կիրառման ոլորտում: Ցանցի աշխատանքը կառուցվում է միացյալ տեղեկատվական դաշտում, որը զգալիորեն մեծացնում է տվյալների մշակման արագությունը և ուղարկումների պահպանման օպերատիվությունը: Աշխատանքի մեջ ճկունությունը և ավտոտրանսպորտային պարկի բազմապրոֆիլ լինելը թույլ են տալիս մշակել առաքման ընդհանուր և անհատական երթուղիներ՝ ապահովելով բարձր արագություն և ծառայությունների մատչելիություն: DIMEX ընկերության հնարավարություններն ապահովում են փաստաթղթերի առաքումն աշխարհի ցանկացած կետ:
DIMEX ընկերության շահերը
Սեփական գրասենյակների լայն ցանցը թույլ է տալիս DIMEX-ի աշխատակիցներին ապահովել փաստաթղթերի և բեռնափոխադրումների առաքումը և վերահսկումը համագործակցության բոլոր փուլերում: DIMEX ընկերությունը երաշխավորում է առաքման հուսալիություն և ապահովություն: Ընկերությունը մշտապես կատարելագործում է առաքվող ապրանքների պահպանության տեխնոլոգիաները և այսօր կարող է առաջարկել լրացուցիչ հնարավորություններ.
- մի քանի աստիճանի պաշտպանիչ փաթեթավորում,
- արժեքավոր ուղարկումների հատուկ կարգավիճակ (հայտարարագրված արժեքավոր ուղարկումներ),
- առաքման բոլոր փուլերում ուղարկված ապրանքների վերահսկման համակարգ,
- առաքման երաշխավորված ժամկետներ,
- «ձեռքից ձեռք» տարբերակով ուղարկման առաքում,
- սուրհանդակ առաքիչների մոտ վկայականի և համազգեստի առկայություն:
DIMEX-ն աշխատանքը կազմակերպում է այնպես, որ հաճախորդի համար սուրհանդակային առաքումը լինի ՀԱՐՄԱՐ և ՇԱՀԱՎԵՏ: