Ֆրենչայզինգ
Ռուսաստանում նոր բիզնես սկսելիս անհրաժեշտ է հաշվի առնել զարգացող շուկայի տնտեսական առանձնահատկությունները, տարածաշրջանային յուրահատկությունը,տվյալ բնագավառի զարգացման պարամետրերը. ծրագրելով միջոցներ ներդնել սեփական բիզնեսի մեջ՝ դուք կարող եք խուսափել շատ ռիսկերից և ծախսերից, օգտվելով կայացած ընկերության ֆրանշիզայից: Ֆրանշիզայի օգնությամբ զարգացող բիզնեսի վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման ձևով հիմնված բիզնեսի 70%-ը բերում է հաջողություն և կատարված ծախսերը փոխհատուցվում են 1-ից 5 տարի ժամկետում:
Սուրհանդակային առաքման ծառայության ֆրանշիզան ձեր բիզնեսի զարգացման հեռանկարային ուղղություն է: Սկզբնական ոչ մեծ ներդրումները, շուկայում ծառայությունների պահանջարկը ճիշտ մոտեցման դեպքում թույլ են տալիս ապահովել արագ զարգացում շրջանառության տարեկան 25–40% աճով: Սուրհանդակային առաքման ծառայությունների սեգմենտը ակտիվորեն զարգանում է ՌԴ որոշ տարածաշրջաններում և ԱՊՀ մի շարք երկրներում (մասնավորապես 200 000 – 500 000 բնակչություն ունեցող քաղաքներում): Կարևոր հարց է սեփական հնարավորությունների գնահատումը և գործընկերոջ ճիշտ ընտրությունը: ԴԱՅՄԵՔՍ ֆրենչայզինգային ծրագիրը սուրհանդակային առաքման բիզնեսի զարգացման ժամանակակից տեխնոլոգիա է: Արտադրական գործընթացների բարձր մակարդակը, տարածաշրջանային և ԱՊՀ շուկաների մասին տեղեկացված լինելը, մատուցվող ծառայությունների լայն սպեկտրը բիզնեսի բոլոր փուլերում ձեր հստակ աշխատանքի հետ միասին թույլ կտա ձեզ մաքսիմալ արդյունավետ ձևով սկսել բիզնեսը: Միջոցները ներդնելով ֆինանսապես ստուգված մոդելում և կատարելով ԴԱՅՄԵՔՍ-ի պահանջները, դուք ստանում եք պատրաստի բիզնես-որոշում և աշխատանք հաջողակ բրենդի հետ: ԴԱՅՄԵՔՍ ֆրանշիզան ճիշտ տարբերակ է մտնելու դինամիկ կերպով զարգացող սուրհանդակային ծառայությունների բնագավառ: