Շուկայի, միտումների մասին
Ներկայումս սուրհանդակային ծառայությունների ռուսական շուկան նկարագրվում է ինչպես էքսպրես առաքման արտասահմանյան խոշորագույն, այնպես էլ ռուսական ընկերությունների առկայությամբ: ՌԴ տարածքում էքսպրես առաքման գործունեություն ծավալող 10 առաջատար ընկերություններին հասնում է շուկայի 70-80%-ը: Շուկայի մնացած մասը իրար մեջ են կիսում մի շարք փոքր ընկերություններ՝ տեղական խաղացողներ: Վերջին տարիներին շուկայում նկատվում է ուժերի վերաբաշխման միտում՝ հայրենական ընկերությունները փորձում են դուրս մղել «արևմտյան ընկերություններին» — «մեծ չորսնյակին» (DHL, TNT, UPS, FedEx), ում ֆինանսական բաժինը Ռուսաստանի սուրհանդակային առաքման շուկայում կազմում է տարբեր գնահատումներով 30–35%: Ընդ որում, արևմտյան խաղացողները առաջատար դիրքեր են գրավում միջազգային փոխադրումների սեգմենտում, իսկ ներքին տրանսպորտավորման շուկայի նկատելի հատվածը, ներառյալ պետական պատվերները, բաժին են հասնում ռուսական ընկերություններին:
Ռուսական ծառայություններում հաճախորդների 30%-ը կազմում են B2C սեգմենտը (մասնավոր սեկտոր), արտասահմանյան փոխադրողները մեծամասամբ սպասարկում են В2В սեգմենտը (գործնական սեկտոր), տվյալ սեգմենտի բաժնեմասը իրենց պորտֆելում հասցնելով մինչև 90%:
Ըստ տարբեր աղբյուրների` Ռուսաստանում շուկայի տարեկան աճը կազմում է 18–35%: Մոտակա տարիներին տվյալ միտումը կպահպանվի: Սուրհանդակային ծառայությունների շուկայի ինտենսիվ աճը պայմանավորված է ինչպես ՌԴ-ում ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշների աճով, այնպես էլ B2С սեգմենտի էքսպրես առաքման ծառայությունների աճող պահանջարկի ցուցանիշներով:
Մոտ ժամանակներում ռուսական օպերատորները նկատելիորեն կխստացնեն մասնավոր հաճախորդների համար մղվող մրցակցային պայքարը: Այսօր, փոխադրումների հիմնական մասը — մոտավորապես 70% անցնում է B2B-սեգմենտ: Մասնագետների կանխատեսումներով, շուկան կզարգանա B2C սեգմենտի ընդլայնման հաշվին: B2C սեգմենտի զարգացումը — էքսպրես առաքման շուկայի աճի կարևորագույն գործոններից մեկն է: 2010–2011 թթ. մանրածախ առևտրի հիմնական սեգմենտների վերականգնումը նպաստեց նրան, որ մասսայական պահանջարկ ունեցող ապրանքները նկատելի տեղ գրավեցին էքսպրես ուղարկումների ընդհանուր ծավալի մեջ: Շուկայի կառուցվածքի՝ դեպի B2C սեգմենտ ուղղվելու պատճառներից մեկը ինտերնետային միջավայրի և հեռավար առևտրի ակտիվ զարգացումն է, ինչպես նաև հասարակության ընդհանուր բարեկեցության բարձրացումը: Այսօր ռուսական էքսպրես-օպերատորները ակտիվորեն իրենց ծառայություններն են առաջարկում ինտերնետային խանութներին, ձգտելով զարգացնել B2C սեկտորը, այն ժամանակ, երբ խոշոր միջազգային ընկերություններ նախկինի նման նախընտրություն են տալիս կորպորատիվ հաճախորդներին:
Ամփոփելով պետք է ասել, որ սուրհանդակային ծառայությունների և բեռնափոխադրման ռուսական շուկան գտնվում է ինտենսիվ զարգացման փուլում մի շարք գործոնների շնորհիվ.
- Հաճախորդների վստահության մակարդակի աճը պայմանավորված է առաքման ծառայությունների որակի բարձրացումով և ծառայությունների տարատեսակությամբ:
- Առաքման ծառայությունների պահանջարկի բարձրացումը անհատների մոտ ինտերնետային առևտրի և խոշոր առևտրային ցանցերի զարգացման հաշվին:
Որպես հետևանք, սուրհանդակային ծառայությունների և առաքման ռուսական շուկայի օպերատորները, այսօրվա «էքսպրես դաշտում» մրցունակ լինելու համար պետք է լուծեն մի քանի հիմնական խնդիրներ, մասնավորապես՝
- առաքման ցանցի հիմնում, մրցակցային առավելության ստեղծում
- վաճառքի արդյունավետ համակարգի հիմնում
- ծառայությունների մատուցման այնպիսի տեխնոլոգիաների մշակում, որոնք ապահովում են առաքման բարձր որակ
- լոգիստիկայի և կորպորատիվ սպասարկման ծրագրերի զարգացում, նոր ծառայությունների ներմուծում փոփոխվող պայմաններում: