ԴԱՅՄԵՔՍ-ի առավելությունը: Ծառայությունները և գործունեության ուղղությունները
DIMEX ընկերությունը զարգանում է շուկայի աճը գերազանցող տեմպերով շնորհիվ հաճախորդների հետ աշխատելու շուկայավարական և տեղեկատվական նորարարական աշխատանքների: ԴԱՅՄԵՔՍ-ը մատուցում է ծառայությունների լայն սպեկտր, որն ամեն տարի հարստանում է նոր առաջարկներով: DIMEX-ը մշտապես մոդեռնիզացնում է առաքման տեխնոլոգիաները և զարգացնում է ծառայությունները հաճախորդների պահանջներին համապատասխան: DIMEX-ը հետևում է շուկայի զարգացման միտումներին և ակտիվորեն զարգացնում է ինչպես հաճախորդների, այնպես էլ (В2В) բիզնես սեգմենտի ծառայությունները:
Ծառայություններ մատուցելիս սպասարկման բարձր չափանիշները թույլ են տալիս DIMEX ընկերությանը ապահովել հաճախորդների հետ աշխատանքի հաստատուն որակ:
DIMEX-ի ծառայությունների շրջանակը ներկայացված է գործունեության 4 հիմնական ուղղություններով:
- Բեռների և փաստաթղթերի էքսպրես առաքում ինչպես ՌԴ քաղաքներում և բնակավայրերում, այնպես էլ այլ երկրներում, որտեղ տեղակայված է DIMEX-ը: Հաճախորդների հետ աշխատելու ուղղություններից մեկը համարվում է «Ծաղիկների և նվերների» առաքումը, որը գնալով ավելի է զարգանում:
- Բեռների տվյալ երկրում կամ արտասահմանում առաքվող «դռնից դուռ» ձևաչափով խնայող առաքումը , «դռնից-պահեստ», «պահեստից-դուռ», «պահեստից-պահեստ» լրացուցիչ ծառայությունների և տարբերակների ամբողջությունը, որն ապահովում է լրացուցիչ պահպանում, բեռների անվտանգություն և պատվիրատուի կամ ստացողի կողմից վերահսկման համակարգ:
- Քաղաքային բաշխում (ուղիղ փոստային ծառայություն) —B2B սեգմենտի ներկայացուցիչների համար ծառայություններ` ներառյալ թռուցիկների բաշխում կամ հասցեական առաքում պատվիրատուին՝ հանձնելով գովազդային նյութեր:
- Առաքում ինտերնետային խանութներին: Ընկերությունը տրամադրում է արագ և որակյալ առաքման բոլոր հնարավոր ռեսուրսները Ռուսաստանի ամբողջ տարածքում և արտասահմանում: Պատվերներ իրականացնելիս DIMEX-ն առաջարկում է օպտիմալ լոգիստիկ լուծումներ և իրականացնում է անհատական գնաստեղծում յուրաքանչյուր ինտերնետային խանութի համար: