Ձգվող-թաղանթ
Ձգվող թաղանթ - Ձգվող թաղանթը փաթեթավորման թափանցիկ, ձգվող նյութ է, բարձր ճնշման տակ արտադրված պոլիէթիլենից:
Ձգվող թաղանթն օգտագործվում է բեռնափոխադրման և բեռի փաթեթավորման ժամանակ:
- Բեռների պալլետավորման դեպքում՝ բեռների ամրացումը պալլետաներին (կրկնատակ),
- Խմբային փաթեթավորման դեպքում՝ տարբեր չափերի բեռների միասին փաթեթավորում,
- Անհատական փաթեթավորման դեպքում (այդ թվում նաև բարդ կոնֆիգուրացվող բեռների դեպքում):
Բարձր դիմացկունությունը վնասումների նկատմամբ:
Ձգվող թաղանթը կանխոմ է բեռի վնասումները, կոտրվելը, քերծվածքների առաջացումը իրերի մակերեսներին, պաշտպանում է փոշուց և խոնավությունից, պահպանում է դրանց սկզբնական տեսքը:
Բեռները փաթաթելիս ձգվող թաղանթը ձգվում է և առաջանում է զսպող ուժ: Այն այնքան ամուր է, որ բեռնավորման-բեռնաթափման աշխատանքներում և բեռնափոխադրման ընթացքում ապահովում է կրկնատակի վրա բեռի կայուն ամրացում, նույնիսկ եթե այն շատ ծանր է.
չի վնասվում ցածր ջերմաստիճանից (դիմանում է մինչև -40ºС ջերմաստիճանին);
ի տարբերություն սկոճի՝ չի կպչում ապրանքին և չի փչացնում դրա արտաքին տեսքը: