Օդապղպջակային թաղանթ
Օդապղպջակային թաղանթը – փաթեթավորման նյութ է, բաղկացած երկշերտ հաստ պոլիէթիլենից: Իրենից ներկայացնում է պոլիէթիլենային պղպջակների շերտ, մեկ կամ երկու կողմից ծածկված հարթ պոլիէթիլենային թաղանթով:
Պղպջակների անկյունագիծը սովորաբար կազմում է 6 - 30 միլիմետր, բարձրությունը ևս կարող է լինել տարբեր:
Օդապղպջակային թաղանթը կիրառվում է փխրուն և հեշտ կոտրվող իրերի լրացուցիչ փաթեթավորման համար (ապակի, բյուրեղապակի, հուշանվերային արտադրանք, ռադիոէլեկտրոնային սխեմաներ, ժամացույցների մեխանիզմների մասեր և այլն):
Շնորհիվ յուրահատուկ կառուցվածքի՝ օդապղպջակային թաղանթը հրաշալի կերպով պահպանում է փխրուն և հեշտ կոտրվող իրերը: Օդով լցված պղպջակների շերտը ծառայում է որպես լրացուցիչ ամորտիզատոր:
Օդապղպջակային թաղանթն ունի բարձր ջերմամեկուսացնող հատկանիշ դրանով իսկ բեռի պարունակությունը պահպանելով սառեցումից և գերտաքացումից: