Բեռների տեսակին համապատասխան փաթեթավորման ձևեր
Առաքման համար ընդունվող բեռների բնութագիրը: Բեռների փաթեթավորումը
Ուղարկողը պարտավոր է ուղարկման համար բեռը առաքողին փոխանցել փաթեթավորված, որպեսզի ապահովվի նրա անվնաս տեղափոխումը և չվնասվի տրանսպորտային միջոցը: Բեռի փաթեթավորումը պետք է լրիվ ծածկի դրա պարունակությունը և պարունակի անհրաժեշտ նշագրումները:
Փաթեթավորման տեսակները
Կոշտ փաթեթավորում
1. Ֆաներային և փայտե արկղեր
2. Վանդակածածկ
3. Ֆաներային, փայտե արկղեր և վանդակածածկ՝ ամորտիզացիոն միջնաշերտերով
4. Հերմետիկ մետաղե տակառներ և տարաներ
5. Թմբուկներ և կոճեր
Պատրաստվում է մետաղից, պլաստմասայից, փայտից, ապակուց, ստվարաթղթից, փայտամանրաթելային նյութերից և թղթի զանգվածից
Կիսակոշտ փաթեթավորում
6.Ծալքավորված ստվարաթղթից տուփեր(այդ թվում DIMEX-ի ֆիրմային տուփերը)
7.Ծալքավորված ստվարաթղթից տուփեր՝ պարունակության լրացուցիչ պաշտպանությամբ (ներքին միջնապատեր, ամորտիզացիոն միջնաշերտեր, կրկնատակեր)
8.Հերմետիկ պլաստիկ տակառներ, վանդակապատ տարաներ
Պատրաստման համար կիրառվում է պլաստամասա, թուղթ, ստվարաթղթի որոշ տեսակներ, պոլիմերային նյութեր
Փափուկ փաթեթավորում
9.Պոլիպրոպիլենից և տեքստիլ կտորներից կարված տոպրակներ
10.Պոլիէթիլենային, թղթե բազմաշերտ տոպրակներ (այդ թվում DIMEX-ի սեյֆ և ծրար փաթեթները)
11.Թաղանթ (ձգվող կամ «սեվիլեն », օդապղպջակային թաղանթ և այլն), փաթեթավորման թուղթ
Պատրաստվում է կտորից, թաղանթից, թղթից, պոլիմերային և համակցված նյութերից
Տարբեր բեռների համար անհրաժեշտ փաթեթավորման տեսակի պահանջները
Բեռների տեսակները |
Կիրառվող փաթեթավորման տեսակը(կետ 4.2) |
Տեքստիլային նյութեր՝ տրիկոտաժե, կաշվե, մորթե պարագաներ |
6;9;10;1;2 |
Մագնիսային կրիչներ, սնուցման մարտկոցներ, մանր կենցաղային տեխնիկա (արդուկներ, վարսահարդարիչներ, թեյնիկներ, քարթրիջներ, հեռախոսներ, տեսախցիկներ և այլն) |
6;7;1;2;3 |
Չոր հրուշակեղենային և պտուղ բանջարեղենային արտադրանք, հավելումներ, համեմունքներ, դեղորայք (դեղահաբեր, վիրակապեր, բամբակ և այլն) և բժշկական պարագաներ |
|
Մանր պահեսատամասեր, աքսեսուարներ, համալրող իրեր, գալանտերեա, խաղալիքներ, ժամացույցներ, հուշանվերներ, տնտ. ապրանքներ, հիգիենայի պարագաներ, թղթե և ստվարաթղթե իրեր |
|
Մետաղե և միանգամյա օգտագործման սպասք, սպորտային և այգեգործական իրեր (մասերի բաժանված վիճակում), էլեկտրատեխնիկական իրեր, աքսեսուարներ, կենցաղային վերանորոգման համար անհրաժեշտ կենցաղային իրեր, լուսամփոփներ, լամպեր, մետիզներ, անասնակեր |
|
Պինդ տարայով նյութեր, վերանորոգման նյութեր, գրենական պիտույքներ, կենցաղային և ավտոքիմիական նյութեր, լուսանկարչական ապրանքներ, ներկ, քսանյութեր |
6;7;1;2;3 |
Սննդամթերք (բացի շուտ փչացող և փոխադրման հատուկ ռեժիմ պահանջող մթերքից), դեղորայք, օծանելիք, կոսմետիկ պարագաներ, ըմպելիքներ, միջին և խոշոր չափերի կենցաղային տեխնիկա |
1;2;3;7 |
Շուտ կոտրվող տարայով նյութեր. վերանորոգման նյութեր, գրենական պիտույքներ, կենցաղային և ավտոքիմիական նյութեր, լուսանկարչական ապրանքներ, ներկ, քսանյութեր |
|
Սանտեխնիկա (լոգախցիկներ, սանհանգույց, լվացարաններ և այլն), երեսպատման նյութեր, հախճապակյա և ճենապակյա սպասք, ջահեր, բոլոր տեսակի սարքավորումներ (էներգետիկ, արդյունաբերական, առևտրական, բժշկական, սպորտային մարզասարքեր, արդյունաբերական գործիքներ), էլեկտրակայաններ և էլեկտրոագրեգատներ, ինչպես նաև հաստոցներ, մեխանիզմներ, խաղային ավտոմատներ |
1;2;3 |
Կահույք (մասերի բաժանված), սղոցման ենթական նյութեր (սալեր, ֆաներաներ), դռներ, շերտավարագույրի, պատուհանների, պատուհանագոգերի պլաստիկ պանելներ, մեխանիզմների դետալներ և հանգույցներ, մետաղե իրեր (թերթեր, շերտեր, ճկված պրոֆիլներ, լարեր, խողովակներ), պատուհաններ, տակելաժներ, մոտոտեխնիկա, առանց էլեկտրոլիտի մարտկոցներ, երաժշտական գործիքներ |
1;2;3 |
Ապակի (պատուհանի, ավտոմեքենայի), ցուցափեղկեր, հայելիներ, դեկորատիվ իրեր՝ պատրաստված բետոնից, քարից, կավից, ապակուց, գիպսից և վերանորոգման նյութերից |
3 |
Ցանկացած հեղուկ արտադրանք, որը վտանգավոր չէ ըստ ԳՕՍՏ 19433-88-ի |
4;8 |
Չոր, փոշենման և հատիկավոր նյութեր, բույսերի սոխուկներ |
10 |
Կաբելներ, լարեր, քուղեր |
5 |
15 և ավել տեղ զբաղեցնող հավաքվող բեռներ, որոնք չեն պահանջում փոխադրման հատուկ պայմաններ |
11 |
Լինոլեում, կավրոլին ռուլոններով՝ երեսը դեպի ներս փաթաթված վիճակում, անվադողեր, պլաստիկ խողովակներ, խրձերով կաբելներ և լարեր, 100 լիտր տարողությամբ հեղուկի համար նախատեսված մետաղյա տարաներ |
Առանց փաթեթավորման |