Էքսպրես-առաքում
Էքսպրես առաքման ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում ինչպես իրավաբանական անձանց, մեծ և փոքր կազմակերպությունների, այնպես էլ անհատների մոտ: Տվյալ ծառայությունը նախատեսված է նրանց համար,ովքեր ցանկանում են ուղարկել փաստաթղթեր, թղթակցություն, ծանրոցներ կամ փոքր չափերի բեռներ՝ առանց իրենց գործերից կտրվելու: Միակ բանը, որ պետք է անել` սուրհանդակ առաքչին կանչելն է: ԴԱՅՄԵՔՍ ընկերությունը մատուցում է էքսպրես-առաքման «ձեռքից ձեռք» ծառայություններ, այսինքն, առաքումը կհանձնվի անմիջապես ստացողին:
Բիզնեսի համար էքսպրես առաքման ծառայություններ
DIMEX-ը գիտակցում է, որ շատ ձեռնարկությունների համար ժամանակը փող է: Այսպիսով, այն իր խնդիրն է համարում օգնել բիզնես-ընկերակցությանը տրանսպորային խնդիրների լուծման հարցում, մշտապես աշխատելով լոգիստիկ սխեմաների օպտիմիզացման վրա, այս ամենի հետ մեկտեղ պահպանելով նաև մատչելի արժեքը: Օրինակ՝ շատ հաճախ առաքման արագությունից է կախված ընկերության գործունեության արդյունքը: Այդ իսկ պատճառով «էքսպրես-առաքում» ծառայությունը ակտուալ է այն հաճախորդների և բազմապրոֆիլ համակարգում աշխատողների համար ովքեր ժամանակ չունեն զբաղվելու բեռներ ուղարկելով: Ուղարկում կատարելու համար միակ բանը, որ հաճախորդը պետք է անի՝սուրհանդակին կանչելն է: Այնուհետև DIMEX-ի աշխատողները առաքման հետ կապված բոլոր հարցերը կվերցնեն իրենց վրա: Սեփական գրասենյակների ցանցը թույլ է տալիս աշխատել տեղեկատվական միացյալ դաշտում, որը զգալիորեն արագացնում է տվյալների մշակման գործընթացը, առաքման օպերատիվությունը և երաշխավորում է բեռի 100%-ոց պահպանում: Լոգիստիկ ցանցի մեծ արդյունավետության շնորհիվ ընկերությունը կարող է կարճացնել բեռների առաքման ժամկետները՝ օգտագործելով տրանսպորտի բոլոր հնարավոր տեսակները՝ ցամաքայինից մինչև օդային: Ընդ որում, ձգտելով նվազեցնել սուրհանդակային առաքման ծառայությունների ծախսերը՝ DIMEX-ը պահպանում է հաճախորդների համար էքսպրես առաքման մատչելի գները: Իրավաբանական անձանց և կազմակերպությունների հարմարավետության համար DIMEX-ում նախատեսված է անվճար տարբերակների մի ամբողջ շարք, օրինակ՝ բեռի առաքման տվյալների հաղորդում առավել հարմար ձևաչափով՝ (հեռախոսով, էլ. փոստով, ֆաքսով), մասամբ լրացված ապրանքագրերի ներկայացում, (պատվիրատուի տպված ռեկվիզիտներով), անձնական մենեջերի ծառայություններ և այլն: DIMEX ընկերությունը ձգտում է մաքսիմալ կերպով բավարարել հաճախորդների պահանջները և հասկանում է, որ ընկերության մասին տպավորությունները ստեղծվում են այնպիսի մանրուքներից, ինչպիսիք են սուրհանդակ-առաքիչների ֆիրմային հագուստը, փաթեթավորման արտաքին տեսքը և որակը, հաշվապահական փաստաթղթերի ներկայացման ժամկետները, անկանխիկ հաշվարկով աշխատելու հնարավորությունը, ինչպես նաև այլ,առաջին հայացքից չնկատվող, բայց շատ կարևոր մանրուքներից: Ծառայությունների բնագավառում աշխատելով՝ DIMEX-ը ձգտում է լիովին բավարարել հաճախորդների պահանները՝ վերահսկելով սպասարկման մակարդակը և ձգտելով ապահովել նււյնատիպ բարձր մակարդակ ընկերության բոլոր գրասենյակներում: Եթե բեռները պետք է ուղարկվեն այնպիսի երկրներ, որտեղ ընկերությունը դեռ չունի սեփական գրասենյակային ցանց, ապա առաքումն իրականացվում է գործընկեր ընկերությունների միջոցով, որոնք համարվում են աշխարհահռչակ առաատարներ սուրհանդակային առաքման բնագավառում: Դա թույլ է տալիս DIMEX-ին պահպաել սպասարկման բարձր մակարդակը:
Էքսպրես առաք,ամ ծառայություններ մասնավոր անձանց համար
Շատ հաճախ DIMEX-ին են դիմում հաճախորդներ, ում անհրաժեշտ է անձնական նպատակով փոխադրումներ կատարել: Մենք դա գնահատում ենք և ձգտում ենք հաճախորդների համար ստեղծել մաքսիմալ հարմարավետ պայմաններ: DIMEX էքսպրես-առաքման ծառայությունը գրասենյակների ցանցի համակարգված աշխատանք է, սկսած նշված հասցով ուղարկվող բեռները ստանալու համար սուրհանդակ-առաքչի այցելությունից մինչև դրանք ստացողին առաքելը: Էքսպրես-առաքման ծառայությունից օգտվելու համար, միայն բավական է կանչել սուրհանդակ-առաքչին: DIMEX-ը փորձում է բավարարել հաճախորդների պահանջները՝ ընդլայնելով ծառայությունների որակը և ծավալը: DIMEX-ը նաև առաջարկում է առաքման պատվերների ընդունում այլ քաղաքից կամ երկրից: Տվյալ ծառայությունը հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են պատվիրում ապրանք ինտերնետային խանութներից: Նման հաճախորդների համար առաքման արագությունը և որակը կարևոր են: Գրասենյակների լայն ցանցը թույլ է տալիս DIMEX ընկերության աշխատակիցներին վերահսկել առաքման գործընթացը յուրաքանչյուր փուլում: Սակայն տրանսպորտային տարբեր միջոցներ օգտագործելու պատճառով, օրինակ՝ օդային փոխադրումներ, ոչ միշտ է հաջողվում անձամբ վերահսկել փոխադրման գործընթացը: Այս պարագայում ուղարկվող բեռի պահպանության գործառույթն իր վրա է վերցնում մեր ֆիրմային փաթեթավորումը: Ուղարկումների մեծ մասը կարևոր փաստաթղթեր են, որոնք կարևոր արժեք են ներկայացնում, ուստի պահանջում են ուղարկման հատուկ կարգավիճակ: Օրինակ՝ եթե անհրաժեշտ է ուղարկել միասնական պետական քննության արդյունքները բուհ ընդունվելու համար կամ ատենախոսության պաշտպանության փաստաթղթեր, ապա առավել հարմար կլինի օգտվել «առաջնահերթ առաքում» ծառայությունից: Հաճախորդների հետ աշխատելիս DIMEX-ն ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր մանրուքի, ձգտելով, որ մեր հաճախորդները ոչ միայն ստանան մատչելի գներով արագ ծառայություններ, այլև որ մեզ հետ համագործակցելը նրանց պարգևի հաճույք և DIMEX-ի մասին ունենան լավ տպավորություն: