Քաղաքային բաշխում(directmail)
Այն կազմակերպությունների համար, որոնց համար կարևոր է «կետային» կամ «մասսայական» գովազդը, DIMEX ընկերությունը սեփական տեխնոլոգիաներով մշակել է Directmail-ուղիղ փոստային առաքման ծառայություն:
(Directmail) -ը գովազդային արտադրանքի, թերթերի, նամակների, բանկային հաշիվների հասցեական (քաղաքի գրասենյակներ) և անհասցե (թռուցիկային, փոստարկղերի միջոցով) առաքումն է տվյալ քաղաքի կամ նրա որևէ շրջանի տարածքում:
Մեր ծառայությունները մշակված են այնպես, որ օգնեն ընկերություններին կրճատել ծախսերը, խնայել ժամանակը և ստանալ առավելագույն արդյունք ուղարկված փոստից, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հավատարիմ և շահաբեր հաճախորդներ գտնել և պահել Ուղիղ փոստային առաքման ծառայությունը համարվում է գովազդի առավել ազդեցիկ և միաժամանակ խնայող տեսակ: Ինֆորմացիան պոտենցիալ սպառողին հասցնելու այս եղանակի առավելություններից է
Մեծ լսարանի ընդգրկումը
Նպատակային լսարանին կարճ ժամանակում տեղյակ պահելը ապրանքների և ծառայությունների մասին
Անցկացրած արշավից մաքսիմալ արդյունքի ստացումը
Անձնավորման բարձր աստիճան, քանի որ առաքումը դրվում է անձնական փոստարկղի մեջ
Գովազդային քարոզարշավի անցկացման հնարավորություն առավել հետաքրքրություն ներկայացնող շրջաններում
Մեր առավելությունները՝
- DIMEX-ի բոլոր գրասենյակներում առաքման «Direct mail» բաժնի առկայություն (ավելի քան 100 քաղաքներում),
- Սուրհանդակ առաքիչների սեփական անձնակազմ,
- Տարածման յուրահատուկ տեխնոլոգիա, որն ապահովում է առաքման բարձր որակ և թույլ է տալիս ներկայացնել կատարված աշխատանքի մաքսիմալ կերպով մանրամասն հաշխետվություն (ներառյալ բնակարանների համարներ, որոնց փոստարկղերի մեջ տեղադրված է եղել գովազդային արտադրանք):
- Մեզ մոտ directmail-ով ծառայություն պատվիրելիս DIMEX-ը երաշխավորում է հուսալիություն, որակ և արագություն:
Թռուցիկային գովազդային բաշխում
Գովազդի տվյալ տեսակը ակտուալ է այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են B2C սեգմենտում (սպառողական բիզնես), քանի որ սա նրանց տպագիր արտադրանքի տարածումն է քաղաքով՝ 10 000 նմուշ չափաքանակով: Համագործակցելով DIMEX-ի հետ, կարելի է ճիշտ պլանավորել գովազդի տարածման շրջանները, սեզոնայնությունը և այլն: Այս գործոնների ճիշտ համադրումը թույլ է տալիս ապահովել պոտենցիալ հաճախորդներից ակնկալվող արձագանքը և այն բազմաթիվ անգամ մեծացնել: